Հայկական մշակույթի 4 հենասյուները՝ Հազարան Բլբուլից մինչև Ավետարան 🌿
#Մշակութային_երկիր խորագրի ներքո այս քննարկման ընթացքում մեր քննարկման կենտրոնում կլինեն այն չորս հիմնասյուները, որոնց վրա դարերով կառուցվել է հայկական մշակույթը՝ մեր ինքնության, աշխարհընկալման և հոգևոր դիմագծի աղբյուրները։
Մեր հյուրը ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանն է:
Այս հանդիպման ընթացքում կանդրադառնանք մշակութային հետևյալ հենասյուներին․
✅ «Հազարան Բլբուլ» հեքիաթ և հարակից ժողովրդական շերտերը,
✅ «Սասունցի Դավիթ» վիպերգ և հերոսական ավանդության շարունակականությունը,
✅ Դավիթ Անհաղթի աշխատությունները և հայ մտքի փիլիսոփայական հիմքերը,
✅ Ավետարան և դրա հոգևոր-գեղարվեստական ազդեցությունը հայկական ինքնության վրա։
🗓 Օր՝ նոյեմբերի 26
🕖 Ժամը՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն
👉 Գրանցվե՛ք այստեղ․
https://forms.gle/XGyZRmhLptucdQKx6
Մուտքն ազատ է, գրանցումը պարտադիր։ Սիրով սպասում ենք 💜
Հ․Գ․
🇦🇲 Հանդիպումները կայանում են Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում՝ նպաստելով մեր Երազանքի հայրենիքի ամբողջական կերպարի ուրվագրմանը։
🗺️ Քարտեզը ձևավորվում է մշակութային, մտավոր և արժեքային շերտերի փոխկապակցմամբ։
#Բարձունք #Հայոց_երկիր #մշակութային_երկիր #մշակույթ #Bardzunk #DreamArmenia #heritage #culture